VT METALVT METAL 093 467 567

Նավեսներ, ծածկեր և զրուցարաններ

Պատրաստում ենք մետաղական նավեսներ ավտոմեքենայի, բակի և մուտքի համար, ինչպես նաև զրուցարաններ և մետաղական ֆերմաներ։ Կառույցը նախագծում ենք ձեր տարածքի չափերով և տեղադրում ենք մեր թիմով։

Չափագրումը և գնի հաշվարկը՝ անվճար։

Ինչ ենք պատրաստում

  • Ավտոմեքենայի նավեսներ
  • Բակի և մուտքի ծածկեր
  • Զրուցարաններ
  • Մետաղական ֆերմաներ և տանիքներ

Ինչ եք ընտրում

  • Չափսերը՝ ձեր տարածքի համաձայն
  • Կառույցի ձևը և ոճը
  • Ծածկի տեսակը
  • Տեղադրումը՝ մեր թիմի կողմից

Մեր աշխատանքները

Ինչպես ենք աշխատում

01

Զանգահարեք

Պատմեք, թե ինչ է պետք։ Կպատասխանենք բոլոր հարցերին։

02

Չափագրում և էսքիզ

Գալիս ենք, չափում, պատրաստում էսքիզ և հաշվարկում գինը։ Անվճար։

03

Արտադրություն

Պատրաստում ենք Գետափի մեր արհեստանոցում՝ մի քանի օրում։

04

Առաքում և տեղադրում

Բերում և տեղադրում ենք։ Ձեզ մնում է վայելել արդյունքը։

Որտեղ ենք աշխատում

Աշխատում ենք ամբողջ Հայաստանում։ Մեր արհեստանոցը Գետափ գյուղում է՝ Արթիկի մոտ։ Երևանում և Շիրակի մարզում առաքումն անվճար է, մյուս մարզերում՝ պայմանավորվածությամբ։

Հաճախ տրվող հարցեր

Որքա՞ն արժե նավեսը։

Գինը կախված է չափսից, կառույցից և ծածկից։ Ճշգրիտ գինը հաշվարկում ենք անվճար՝ չափագրումից հետո։

Պատրաստո՞ւմ եք զրուցարաններ։

Այո։ Պատրաստում ենք զրուցարաններ ձեր բակի չափերով և ոճով։

Կարո՞ղ եք նավեսը պատրաստել դարպասի կամ պերիլայի ոճով։

Այո։ Նավեսը կարող ենք պատրաստել ձեր դարպասի կամ պերիլայի հետ միասնական դիզայնով։

Այլ ծառայություններ

Անվճար գնի հաշվարկ

Զանգահարեք, և մենք կգանք չափագրման

+374 93 467 567

Գինը հաշվարկում ենք անվճար՝ չափագրումից հետո։ Կարող եք նաև գրել մեզ ցանկացած մեսենջերով։

Արհեստանոցը

VT METAL · 1-ին փողոց, Գետափ, Շիրակի մարզ, Հայաստան

Աշխատում ենք ամբողջ Հայաստանում՝ Երևանում, Գյումրիում և այլ քաղաքներում ու գյուղերում։

Աշխատանքային ժամեր: Երկուշաբթի–շաբաթ, 9:00–19:00

Բացել Google Maps-ում
Զանգահարել WhatsApp